211652_close_icon
views-count768 դիտում article-date 21:05 23-11-2014

Հայագիտական կոնֆերանսի մեկնարկը տրված է

Նոյեմբերի 22-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից կազմակերպված «Հայագիտական կոնֆերանս»-ը: Կոնֆերանսի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր, տնտեսագիտության դոցենտ Մանուշ Մինասյանը: Նա շնորհավորեց երկու համալսարանների ուսանողներին՝ երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: ԵՊՀ ընդհանուր հարցերով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը գիտաժողովի սկզբում ընթերցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շնորհավորական ուղերձն ուղղված Արցախի պետական համալսարանի ռեկտորին ԱրՊՀ հիմնադրման 45-ամյակի առթիվ: Այնուհետև ԵՊՀ պրոռեկտորը, Մ. Մինասյանին պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով՝ Արցախում կրթության և գիտության կազմակերպման ու զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և Արցախի պետական համալսարանի հիմնադրման 45-ամյակի կապակցությամբ: Կոնֆերանսի ընթացքում զեկուցումներով հանդես եկան երկու բուհերի 35 ուսանողներ: Նշենք նաև, որ կոնֆերանսի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով:

Նմանատիպ նյութեր