1936 դիտում
16:18 19-02-2015
Ջրառատ տարի. մեկնարկը տրված է
2015 թվականը «Երևան Ջուր» ՓԲԸ-ն սկսեց լավ` տարեվերջին արձանագրված առաջընթացը շարունակելով բոլոր ուղղություններով: Հունվար ամսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 84,4%-ը (3% ավելի, քան դեկտեմբերին), 17-23,5 ժամ՝ 13,7%-ը, իսկ 12-17 ժամ՝ ընդամենը 1.9%-ը: Իսկ նման հաջողությունը ձեռք բերվեց ջրի շարունակական տնտեսման շնորհիվ:
Հաշվետու ժամանակամիջոցում ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, շարունակեց բակային պոմպակայանների բարելավման ծրագիրը: Ձեռք բերվեց ևս 12 նոր ավտոմատ կառավարմամբ ժամանակակից պոմպակայան, որոնք նվազագույն էլեկտրաէներգիայի ծախսով ապահովում են անհրաժեշտ ճնշմամբ ջրամատակարարում: Պոմպակայանները տեղադրվում են ընկերության աշխատակիցների ուժերով, որոնք անհրաժեշտության դեպքում կատարում են նաև պոմպակայանների բարեկարգման աշխատանքներ: Հունվարին նմանատիպ աշխատանք արվեց 8 պոմպակայանում:
Անցած ամիս հայտնաբերվել են ջրի արտահոսք ու ապօրինություն, վերացվել են վթարներ Արզաքան-Խարբերդ, Գառնի-Երևան ջրատարների վրա:
Որոշ աշխատանքներ են կատարվել նաև բաշխիչ ցանցի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, Արշակունյաց պողոտա և դեպի գործարանների տարածք գնացող ջրագծերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տարածքով անցնող թուջե ջրագծով վայրկյանում հոսում է 14 լիտր չհաշվառված ջրաքանակ: Որոշվել է անմիջապես ջրագիծը խցափակել երկու տեղից և դուրս բերել շահագործումից: Իսկ փողոցի այդ հատվածի ջրամատակարարումն ապահովելու համար կատարվել է նոր միջանկյալ միացում: Այս ամենի արդյունքում տնտեսվեց 14 լ/վ ջուր, բարելավվեց ջրամատակարարումը և բարձրացվեց ճնշումը:
Ուշադրություն է դարձվել նաև կոյուղու համակարգին: Իսակովի պողոտայի 52/1, 52/2, 52/3 շենքերի կոյուղագիծը, անցնելով շինությունների հատվածով և գտնվելով 4.5 մետր խորության մեջ, պարզապես անհնար էր շահագործել: Այդ իսկ պատճառով շրջանցելով շինությունները` կառուցվեց նոր կոյուղագիծ, իսկ երկու դիտահոր բարձրացվեց 1.5-2 մետրով:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում կառուցվել է 39 մետր մետաղական ջրագիծ, փոխարինվել` 66 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 346 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 370 ջրագծի վթար, 1792 կոյուղու վթար և 168 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 25 փական և 4 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 77 ջրաչափ, մաքրվել է 3 դիտահոր և 31 անձրևընդունիչ:
«Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1435 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:
Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը: Փաստացի ջուր սպառող բաժանորդների քանակը հաշվետու ամսին ավելացել է 118-ով և կազմել 342 362: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել 103,000 խմ-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել է 12,2 մ3: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 229 տարաբնույթ ակտ, 22-ը՝ բաժանորդների մոտ ապօրինի ջրագծի հայտնաբերման, իսկ 57-ը՝ ոչ բաժանորդների կողմից ջուր սպառելու վերաբերյալ:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. հունվարին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:
[img]/ups/images/0106194001424347576719692.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
10:24 02-09-2014
Նոր ուսումնական տարի: Օր առաջին: Ոտիկանության հայտարարած անվտանգության միամսյակի մեկնարկը տրված է. տեսանյութ
2156 դիտում
20:22 10-06-2014
Ամառային զորակոչի մեկնարկը տրված է. տեսանյութ
954 դիտում
21:05 23-11-2014
Հայագիտական կոնֆերանսի մեկնարկը տրված է
Այս բաժնից
718 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
805 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան