211652_close_icon
views-count3865 դիտում article-date 00:33 23-11-2014

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը` «Պադերբոռն»-ի դեմ խաղում

Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կրկին հիասթափեցրեց իր երկրպագուներին: Դորտմունդյան թիմը հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել առաջնության նորեկ «Պադերբոռն»-ի նկատմամբ: Յուրգեն Կլոպի թիմը 2:0 հաշվով առջևելուց հետո համարձակվեց ձեռքից բաց թողնել զգալի առավելությունը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 87-րդ րոպեին: Խաղից հետո գերմանական Ruhr Nachrichten պարբերականը գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները: Վայդենֆելլեր՝ 3 Դուրմ՝ 3 Պիշչեկ՝ 3 Գինտեր՝ 4 Սուբոտիչ՝ 4 [b]Մխիթարյան՝ 5[/b] Ռոյս՝ 3 Կեհլ՝ 3,5 Գյունդողան՝ 4 Կագավա՝ 4,5 Օբամեյանգ՝ 3,5

Նմանատիպ նյութեր