211652_close_icon
views-count15409 դիտում article-date 17:46 22-11-2014

Խոցված ուղղաթիռի օդաչուներից 22-ամյա Ազատի դին հանձնելու լուրից հետո, հարեւանները շտապօգնություն են կանչել, քանի որ ծնողները մինուճար որդուն կենդանի են սպասել

Խոցված ուղղաթիռի օդաչուներից 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանի դին հարազատներին հանձնելու լուրից հետո, հարեւանները ստիպված են եղել շտապօգնություն կանչել, քանի որ ծնողները մինչեւ վերջին պահը հույսով են եղել, որ Ազատը կենդանի է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին հարեւանները: «Ճիշտ է, սխրագործության արդյուքնում դիակների եւ մասունքների վերադարձն էլ սփոփանք է, բայց ահավոր վիճակ էր: Մարդիկ իրենց տղային կենդանի էին սպասում: Հավատացած էին, որ ազատը իր ոտքով կմտնի տուն, ոչ թե նման վիճակով: Ազատը ընտանիքի միակ տղան էր: Մինուճարը»,- նշեց հարեւանը եւ հուզմունքից չկարողացավ շարունակել խոսքը: Մինչ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»,- ասված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին, մինչեւ հիմա նրանց չեն վերադարձնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ընտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան էր:

Նմանատիպ նյութեր