211652_close_icon
views-count2246 դիտում article-date 17:12 11-11-2014

Դանակահարություն Այգեստան գյուղում

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոման Մ.-ին: Պարզվել է, որ նա նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Այգեստան գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածներ է հասցրել 1978 թ. ծնված Հակոբ Մ.-ի դեմքին և պատճառել վնասվածքներ: Հակոբ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր