211652_close_icon
views-count19638 դիտում article-date 09:30 09-11-2014

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ. վիրավորների մեջ է նաև նրա ուղևոր` BlogNews ինտերնետային կայքի աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի «T» -աձև խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Փափազյան 12 շենքի բնակիչ, 26-ամյա Արտակ Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի 34 PD 052 համարանիշի, Երևան քաղաքի Նոր Արեշ 44 փողոցի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ավետիսյանի վարած Volkswagen մակնիշի 34 ZS 395 և Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Քոչարյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 34 NZ 430 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ` Երևանք քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 27-ամյա Կոնստանտին Տեր-Նակալյանը և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 24-ամյա Արտակ Հայրապետյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր` 2012 –ի Անահիտ Գրիգորյանը տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն, որտեղից էլ` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ГАЗ 2705-ը հարվածել էր ճամփեզրի ծառին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափողվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Կ. Տեր – Նակալյանը աշխատում է BlogNews ինտերնետային կայքում` որպես գլխավոր խմբագրի օգնական, իսկ Ա. Հայրապետյանը` «ՍԵՄՈՒՐ ԸՆԴ ՔՈ» ՍՊԸ-ում` որպես վաճառող: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում BMW-ի վարորդի հայրը փորձում էր ՃՈ աշխատակիցներին և քննիչին համոզել, որ վարորդը ինքն է եղել, սակայն մի քանի ժամ անց` քննիչի բացատրական աշխատանքների արդյունքում, խոստովանեց, որ վարորդը եղել է տղան` Ա. Մարտիրոսյանը, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է որ եղել է ոչ սթափ: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.200.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 48.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր