ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Երեկ` նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արթուր Զոհրաբյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Զոհրաբյանը նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սերգեյ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության մետրոպոլիտենի պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Յուրա Դավթյանը նշանակվել է ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի պետի օպերգծով տեղակալ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի