211652_close_icon
views-count14848 դիտում article-date 15:06 01-11-2014

Շղթայական ավտովթար Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի դիմաց. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են 43-ամյա Պողոս Հարությունյանի վարած Lexus մակնիշի 41 PV 444 համարանիշի, 30-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի 12 ՏՏ 100 համարանիշի, 26-ամյա Արմենակ Բադալյանի վարած Վազ 2115 մակնիշի 33 PO 408 համարանիշի և Mercedes մակնիշի 97 PQ 007 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ Նարինե Տիգրանյանն ու Սոնա Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև շտապ օգնության բուժբրիգադը և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը, ինքնությունը, ում, ըստ դեպքի վայրում հավաքվածների, փոխել են. իրական վարորդին նրա ընկերները փախցրել են դեպքի վայրից: Նախնական տվյալներով LEXUS մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 400.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 250.000 ՀՀ դրամ, իսկ ՎԱԶ-2115 մակնիշի մեքենայինը՝ 400.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, LEXUS մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 62.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 38.000 ՀՀ դրամ, իսկ ՎԱԶ-2115 մակնիշի մեքենայինը՝ 34.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր