211652_close_icon
views-count1228 դիտում article-date 15:49 23-10-2014

Իրանը և Ռուսաստանը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համար համատեղ շտաբ են ստեղծել

Իրանը և Ռուսաստանը ստեղծել են համատեղ օպերատիվ շտաբ, որը պայքարելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Այս մասին հաղորդում է Tasnimnews-ը՝ հղում անելով իրաքյան իր աղբյուրին: Ըստ տեղեկությունների՝ ռուսական և իրանական ռազմական փորձագետները մեծ աջակցություն են ցուցաբերում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող իրաքյան հրամանատարներին: Հայտարարության մեջ ասված է նաև, որ շտաբը գործում է Բաղդադի «Ալ-Ռաշիդ» հյուրանոցում, իսկ նրա կազմում են ընդգրկված իրանցի և ռուս 60-ից ավելի ռազմական փորձագետներ:

Նմանատիպ նյութեր