Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ զինվորներ է ուղարկել Իրաք՝ ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու
Իրանն այս ամառ զինվորականներ է ուղարկել Իրաք, որտեղ նրանք մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գործողություններին: Այս մասին այսօր հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմա-տիեզերական զորքերի հրամանատար Ամիր-Ալի Խաջիզադեն՝ Իրանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իրանցի գեներալի խոսքով՝ իրաքյան բանակին աջակցություն են ցուցաբերել շուրջ 70 իրանցի ռազմական խորհրդականներ:
Թեհրանն առաջին անգամ է պաշտոնապես հայտարարում, որ իր զինվորները ներգրավված են եղել իրաքյան բանակի գործողություններին: