211652_close_icon
views-count8334 դիտում article-date 21:15 20-10-2014

Հրդեհ Արագածոտնի մարզի Շենավան գյուղում. ըստ գյուղացիների` հրշեջները բավականին ուշ են ժամանել հրդեհի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 20-ին, ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի 12-րդ փողոցում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 22 հրշեջ փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով: Մինչ հրշեջները կժամանեին հրդեհի վայր, գյուղացիները իրենց ուժերով փորձում էին մարել նշված փողոցի թիվ 3 տան տանիքում առաջացած խոշոր հրդեհը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տունը պատկանում է Պարզիկ Գրիգորյանին, որտեղ եղել է 300 հակից ավելի անասնակեր, աթար և 8 խմ թեփ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր