211652_close_icon
views-count1350 դիտում article-date 10:56 20-10-2014

ԱՄՆ օդուժը զենք-զինամթերք է նետել Քոբանիում ահաբեկիչների դեմ պայքարող քրդերին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ Քոբանիի համար պայքարող քուրդ զինյալներին զենք-զինամթերք, դեղորայք են հասցրել: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈԻ Կենտրոնական շտաբին: Վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Քոբանիում ահաբեկիչների դիրքերին հասցված 135 հարվածների արդյունքում դանդաղեցվել է նրանց առաջխաղացումը: «Այնուամենայնիվ, Քոբանիում անվտանգության հետ կապված իրավիճակը շատ փխրուն է մնում, քանի որ ԻԼԻՊ-ը շարունակում է սպառնալ խաղաղ բնակչությանը, իսկ քուրդ զինյալները շարունակում են դիմակայել»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր