Իսրայելի օդուժը պատասխան հարված է հասցրել Գազայում ահաբեկիչների ռազմամթերքի պահեստներին
Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքում տեղակայված ահաբեկիչներին պատկանող ռազմամթերքի պահեստների՝ ի պատասխան այս առավոտ ահաբեկիչների կողմից Իսրայելի տարածքը հրթիռակոծելուն: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունը:
«Իսրայելի պաշտպանական բանակը չի ընդունի իսրայելցի ժողովրդին վնասելու ոչ մի փորձ և հստակ քայլեր կձեռնարկի այն կազմակերպությունների դեմ, որոնք Իսրայելի նկատմամբ ահաբեկչություն են իրականացնում»,-ասված է հայտարարության մեջ:
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ ավիահարվածիղ ոչ ոք չի տուժել: Ըստ պաղեստինյան TV-ի՝ իսրայելական օդուժը իսրայելական կործանիչները 2 հրթիռներ են արձակել Համասի մարտական թևը համարվող Իզեդդին ալ-Քասսամ խմբավորման ճակատային մասին, որը տեղակայված է Խան-Յունիս քաղաքի արևելյան մասում: