211652_close_icon
views-count4935 դիտում article-date 15:33 13-10-2014

Երևանում վրաերթի է ենթարկվել Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության պաշտոնյան

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 16:40-ի սահմաններում Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 31-ամյա Սամսոն Կուզունյանը Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում իր վարած Nissan Maxima մակնիշի 34 VV 654 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մեծ Բրիտանիայի 61-ամյա քաղաքացի Ջոն Բարկերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղում բուժօգնություն ստանալով շտապ օգնության բրիգադի կողմից՝ հրաժարվել է հետագա բուժօգնությունից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ջ. Բարկերն աշխատում է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունում՝ որպես կցորդ:

Նմանատիպ նյութեր