211652_close_icon
views-count992 դիտում article-date 12:53 01-10-2014

Վրաստանի արտգործնախարարի տեղակալ է նշանակվել Վլադիմիր Գուրգենիձեն

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն նոր տեղակալ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Գորգենիձեն, ով մինչ այդ ղեկավարում էր Վրաստանի Արդարադատության նախարարությանն առընթեր Իրագործման ազգային բյուրոն: Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալներից մեկի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Գեորգի Խելայան նշանակվեց Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ:

Նմանատիպ նյութեր