211652_close_icon
views-count852 դիտում article-date 14:55 19-09-2014

Բարաք Օբաման մերժել է Ուկրաինային` ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ տալը. CNN

Ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Ուկրաինային` ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ տալը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հաղորդվում ,է որ երբ եթերում Պորոշենկոյին հարցրել են, թե արդյոք Օբաման նման կարգավիճակ շնորհե՞լ է Ուկրաինային, նա պատասխանել է, որ ոչ, քանի որ իրենք արդեն իսկ ունեն հատուկ կարգավիճակ: Պորոշենկոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի միջև անվտանգության ու պաշտպանության հարցերով փոխգործակցության մակարդակը ներկայումս ավելի բարձր է, քան դա պահանջում է ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակը: Պորոշենկոն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններում խոսք չի գնում Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու մասին, սակայն Ուկրաինան կարող է այդ զենքը ստանալ այլ երկրներից: Նշվում է, որ Պորոշենկոյի հետ Սպիտակ տանը հանդիպումից հետո Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային օգնության նոր փաթեթ կտրամադրի: Իր կողմից Պորոշենկոն լրագրողներին ասել է, որ գոհ է ԱՄՆ-ի ոգնությունից:

Նմանատիպ նյութեր