CNN-ի եթերում սխալմամբ հայտնել են Բարաք Օբամայի մահվան մասին
Ամերիկյան CNN հեռուստաալիքը թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի մահվան լուրում շփոթմամբ հայտնել է Բարաք Օբամայի անունը:
Այդ սխալը նկատել էին ինչպես համացանցերի օգտատերերը, այնպես էլ` պրոֆեսիոնալ լրագրողները:
Ըստ Business Inside-ի, CNN-ի աշխատակիցները սխալը ուղղել են մեկ րոպե անց` տիտրերում փոխարինելով Բարաք Օբամայի անունը` ահաբեկչի անունով: