211652_close_icon
views-count1040 դիտում article-date 15:16 19-09-2014

Որսորդական հրացան, գնդացրի 80 փամփուշտ և 13 պայթուցիչ

Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիր քաղաքի զբոսայգու զուգարանի պատի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով ողորկափող որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 80 փանփուշտ, մեծ տրամաչափի 1 փամփուշտ և տարբեր տեսակի 13 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր