211652_close_icon
views-count17792 դիտում article-date 13:11 17-09-2014

Ողբերգական դեպք Աբովյան քաղաքում. 5 հարկանի շենքի տանիքում կախված վիճակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան 6 շենքի տանիքում կախված տղամարդ կա: Ինչպես Աբովյան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, Աբովյանի բաժնի համայնքային ոստիկանները դին արդեն իջեցրել էին տանիքից: Պարզվել է, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 57-ամյա Ս. Զ.-ն էր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Վարդան Պողսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ Ս. Զ-ն հարգված էր հարևանության կողմից ու միշտ աչքի էր ընկնում մարդկանց օգնելով: Ամուսնացած էր, ուներ 2 դուստր, 1 որդի, ովքեր բնակվում էին արտասահմանում: «Բոլորիս համար անակնկալ էր: Չենք էլ ուզում հավատալ կատարվածին: Շատ ենք ցավում ու շոկի մեջ ենք»,-ասում էին նրանք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր