24281 դիտում
12:28 27-10-2022
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. մեկ օր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած 45-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է տանիքում կախված
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել են, որ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տան տանիքում հայտնաբերել են տղամարդու կախված դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քննչական հետախուզության բաժանմունքի պետ Մայիլյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Բադալյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում մետաղյա ձողից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Ե-ի դին։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարերը դուրս են բերել դին և մոտեցրել դիատարին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արամ Ե-ն մեկ օր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)