211652_close_icon
views-count17409 դիտում article-date 19:10 14-09-2014

Կոտայքի մարզում՝ «Գետառ» ռեստորանային համալիրի դիմաց, «Ինկասացիայի» ավտոմեքենան բախվել է «06»-ին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արթուր Հովհաննիսյանը, վարելով Уаз մակնիշի 229 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենան, Մայակովսկի գյուղի վարչական տարածքում՝ «Գետառ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է Մայակովսկի գյուղի բնակիչ, 68-ամյա Լևոն Մկրտչյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 43 ԼԼ 237 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Уаз-ը, որը պատկանում է «Հայինկասացիա»-ին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով «Ինկասացիա»-ի ավտոմեքենայի վարորդ Ա. Հովհաննիսյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Գրիգոր Մեսրոպյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անսարքությունը, քանի որ ակնհայտ երևում էին, որ մի քանի դետալներ կոտրված են, ու եթե «Ինկասացիա»-ի պատասխանատուները վարորդին երթուղի դուրս հանելուց առաջ ստիպեին, որ համապատասխան մասնագետնները զննեն ավտոմեքենան, հնարավոր կլիներ խուսափել վթարից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր