211652_close_icon
views-count5394 դիտում article-date 11:41 04-09-2014

Արտաշատում ՌԴ զորամասի զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտների

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Հակոբ Թովմասյանը Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 4 հասցեի մոտ իր վարած Վազ 2106 մակնիշի 24 ՕՏ 658 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Թառոյանին և Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 23-ամյա Գրիգոր Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Հ. Թովմասյանն ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նմանատիպ նյութեր