211652_close_icon
views-count14706 դիտում article-date 10:29 15-01-2016

Արտաշատում ՌԴ N զորամասի պայմանագրային զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երեկ՝ հունվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի Արազի փողոցի բնակչուհի, 66-ամյա Հասմիկ Միրզախանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, հեռացել է դեպքի վայրից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ անց ոստիկանության Արտաշատի բաժին է մեղայականով ներկայացել Արտաշատ քաղաքի Արազի փողոցի բնակիչ, 37-ամյա Ստեփան Մանասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած Kia Sorento մակնիշի 37 ՏD 737 համարանիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դ. Մանասարյանը ծառայում է Արտաշատում տեղակայված ՌԴ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ սերժանտ է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր