211652_close_icon
views-count886 դիտում article-date 22:32 02-09-2014

Բոատենգը, Հյումելսը և Օզիլը բաց կթողնեն Արգենտինայի հավաքականի հետ կայանալիք հանդիպումը

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի խաղացողներ Ժերոմ Բոատենգը, Մաթս Հյումելսը, ինչպես նաև Մեսութ Օզիլը բաց կթողնեն Արգենտինայի հավաքականի հետ սեպտեմբերի 3-ին կայանալիք ընկերական հանդիպումը: Վերոնշյալ խաղացողները առաջիկա խաղին չեն կարող մասնակցել վնասվածքների պատճառներով: Հարցականի տակ է նաև կիսապաշտպան Սամի խեդիրայի մասնակցությունը: Նշենք, որ Արգենտըինայի հավաքականի կազմում նույն պատճառով խաղը բաց կթողնեն պաշտպան Էսեկել Գարայը և հարձակող Լիոնել Մեսսին:

Նմանատիպ նյութեր