211652_close_icon
views-count42148 դիտում article-date 01:10 02-09-2014

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 3 զոհ և 1 վիրավոր. ըստ հավաքվածների՝ մահածացներն ընտանիքի անդամներ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mitsubishi մակնիշի 19 UO 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 անչափահաս երեխա մահացել է Գորիսի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում է ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ Սեվակ Արզումանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ասում են, որ մահացածները երիտասարդ ամուսիններ են և մահացած երեխան նրանց ընտանիքի անդամն էր: *** 09:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությոնը պարզել է մահացածների և վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Սյունիքի մարզի Աղիտու գյուղի բնակիչ, 19-ամյա Նելի Նազարյանը, Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Մասիսի Հայրապետյանը, ովքեր ամուսիններ էին, իսկ 3-րդ մահացածը նրանց 40 օրական դուստրն էր՝ Լուիզա Հայրապետյանը: Վիրավորը Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Ալիկ Քյարունցն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր