211652_close_icon
views-count1077 դիտում article-date 21:21 01-09-2014

Չինաստանում անհայտ անձը աշակերտների է սպանել

Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքի դպրոցներից մեկում տղամարդը դանակով հարձակվել է ուսուցչի և աշակերտների վրա, ինչից հետո ինքնասպան եղել։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 3 աշակերտ, ևս 6֊ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ինչպես նշվում է, հարձակվողը հնարավոր է աշակերտներից մեկի հայրն եղած լինի։

Նմանատիպ նյութեր