211652_close_icon
views-count887 դիտում article-date 17:57 29-08-2014

Ջրամատակարարման դադարեցումներ են սպասվում Էրեբունի և Ավան վարչական շրջաններում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. Սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, 11-րդ փողոցի 2-25, Ռոստովյան փող. 34, 36 համարների ջրամատակարարումը: 2. Սեպտեմբերի 2-ին ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավանի աղի կոմբինատի, Նարկոլոգիական կլինիկայի, Աճառյան փողոցի 2/1 և 44 համարների, 2-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր