211652_close_icon
views-count13012 դիտում article-date 14:54 29-08-2014

Սևանում ծեծել են «Հզոր ապագա» կուսակցության ղեկավարին. նա իր գործունեության ընթացքում արդեն 2-րդ անգամ է ծեծի ենթարկվում

Սեւան քաղաքում երեկ՝ օգոստոսի 28-ին, ծեծի է ենթարկվել «Հզոր ապագա» կուսակցության ղեկավար Արկադի Կիրակոսյանը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը` Արկադի Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ Սեւանի քաղաքապետի կողմից ստացված համապատասխան թույլտվությամբ Սեւանի Նաիրյան 151 հասցեում կուսակցության գրասենյակ է կառուցել, աակայն շինարարական աշխատանքների ընթացքում հայտնվել են մի քանի տղաներ եւ հայտնել, որ նա այդտեղ գրասենյակ կառուցելու իրավունք չունի եւ սկսել են ծեծել: Միաժամանակ ավելացրեց, որ իրեն ծեծողներից մեկը Սեւան քաղաքի ավագանու Անդամ Արայիկ Գեւորգյանն է: «Բարեբախտաբար օգնականներս կարողացան ինձ օգնության հասնել, բայց հայհոյանքախառն սպառնալիքները շարունակվում էին: Երեկ ոստիկանությունում հաղորդում եմ տվել հանցագործության մասին: Այսօր էլ դատաբժշկական ուղեգիրն եմ վերցրել»,- ասաց Ա. Կիրակոսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ իր գործունեության ընթացքում արդեն 2-րդ անգամ է ծեծի ենթարկվում:

Նմանատիպ նյութեր