211652_close_icon
views-count18695 դիտում article-date 22:58 19-03-2014

«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքը DDOS հարձակման է ենթարկվում արդեն երրորդ անգամ

«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքը ՝ armlur.am, zhoghovurd.am-ը այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում: Արդյո՞ք այս հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե՞ այլ կողմից է գալիս հարվածը, առայժմ մեզ չի հաջողվել պարզել: Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Արդյունքները կհրապարակենք իմանալուն պես: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-ի խմբագրակազմը տեխնիկական խափանումների համար հայցում է ընթերցողների ներողամտությունը ՝ հարձակման հեղինակներին հորդորելով ծիծաղելի աստիճանի պարզամիտ չլինել: Համակարգչի թիկունքում թաքնվելով լրատվամիջոցի գործունեությունը կաթվածահար անելը լռեցնելու ամենալավ տարբերակը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-ի խմբագրություն

Նմանատիպ նյութեր