211652_close_icon
views-count1676 դիտում article-date 16:00 28-08-2014

«Լուդոգորեց»-ի պաշտպանի քաջագործությունները` դարպասապահի դերում. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի` «Լուդոգորեց» - «Ստյաուա» պատասխան խաղը յուրօրինակ սցենարով է ընթացել: Բուլղարական թիմը կարողացել է մրցակցի դարպասը գրավել 90-րդ րոպեին և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ «Լուդոգորեց»-ի դարպասպահը վերջին հույսի խախտման համար հեռացվել է խաղադաշտից: Քանի, որ այդ ժամանակ Ռազգրադը ներկայացնող ակումբը սպառած է եղել բոլոր փոխարինումների հնարավորությունը, դարպասապահի դերը ստանձնել է կենտրոնական պաշտպան Կոսմին Մոցին: Հետխղայա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ռումինացի պաշտպան երկու անգամ հետ է մղել գնդակը և իր թիմին օգնել է հաղթահարել ռումինական ակումբի արգելքը: «Լուդոգորեց»-ը իր պատմության ընթացքում առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր