211652_close_icon
views-count909 դիտում article-date 16:33 28-08-2014

Մայրաքաղաքում շարունակվում են ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները

Մայիս ամսից մայրաքաղաքի վարչական շրջանների թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերում հիմնականում համատիրությունների միջոցներով ընթանում են ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները: Շենքերի ընտրությունը ևս թողնված է համատիրություններին, որոնք առաջնահերթությունը տալիս են ֆիզիկապես մաշված ու արդեն նպատակին չծառայող ջրթափ խողովակների փոխարինմանը: Հաշվի առնելով մոտալուտ աշնանային տեղումները, գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբեր ամիսը: Այդ ընթացքում ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 19000 գծամետր ցինկապատ ու պլաստմասե խողովակ: Այս ծավալից 13500 գծամետրն արդեն փոխված է: Աշխատանքների ցանկում, խիստ անհրաժեշտությունից ելնելով, ներառվել են նաև մի քանի բարձրահարկ շենքեր, որոնցում ջրահեռացումն իրականացվում է ներքին ցանցով:

Նմանատիպ նյութեր