211652_close_icon
views-count1556 դիտում article-date 15:24 14-03-2017

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ջրթափ խողովակների վերանորոգման աշխատանքներ

Բազմաբնակարան բնակելի շենքերի անձրևատար համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ջրթափ խողովակների նորոգման աշխատանքներ: Այդ ուղղությամբ օրերս ավարտվել է Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 33 շենքի ջրթափ խողովակների նորոգման գործընթացը, իսկ Խորենացի 3, 11 և Ամիրյան 11-13 շենքերի շրթափ խողովակներից զուգահեռաբար հեռացվել է նաև ձմռանը կուտակված սառույցը: Գարնանային անձրևներին ընդառաջ՝ այս աշխատանքները շարունակական բնույթ կկրեն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր