211652_close_icon
views-count891 դիտում article-date 15:58 28-08-2014

Յացենյուկը առաջարկել է սառեցնել Ռուսաստանի Դաշնության ակտիվներն ու ֆինանսները

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Ուկրաինայի համաշխարհային գործընկերներին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնության ակտիվներն ու ֆինանսները սառեցնել այնքան ժամանակ, մինչև որ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից: Այս մասին հայտնում է УНН լրատվականը: Յացենյուկը նշել է, որ սահմանված պատժամիջոցներն արդյունք չտվեցին. «Այդպիսի իրավիճակում ռուսական ագրեսիան զսպելու հնարավոր տարրերից մեկը պետք է լինի ռուսական բոլոր ակտիվների սառեցումն ու Ռուսաստանի հետ բանկային բոլոր գործարքների դադարեցումը»:

Նմանատիպ նյութեր