211652_close_icon
views-count20171 դիտում article-date 22:18 22-08-2014

Կարապի լճի մոտ Գարեջրի փառատոնն անցավ առանց միջադեպի, քանի որ, ըստ հավաքվածների, «պապայի բալաներ» չկային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 22-ին, մայրաքաղաքի սիրված վայրերից մեկում՝ Կարապի լճի շրջակայքում, ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպված Երևանի գարեջրի փառատոնն էր: Միջոցառման նպատակն էր մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկություններին, ինչպես նաև մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Միջոցառմանը ներկա քաղաքացիները նկատեցին, որ այն կայացած է ու կատակում էին՝ «լավ է, որ պապաների անուղղելի զավակներից չկային, հակառակ դեպքում խմելու էին, կոկոնները տաքացնեին ու երևակայեին, թե ծովն իրենց ծնկներից է»: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Գարեջրի փառատոնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+

Նմանատիպ նյութեր