211652_close_icon
views-count6254 դիտում article-date 00:53 23-08-2015

Գարեջրի փառատոն՝ Կարապի լճում

Երևանի Կարապի լճի շուրջբոլորն առանձին տաղարաներում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը Երևանի գարեջրի փառատոնի այցելուներին են ներկայացրել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները և առաջարկել թարմ ու տարատեսակ գարեջուր, գարեջրի խարտիկներ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնակից ընկերություններն ու այցելուները միակարծիք են, որ այս փառատոնը լավագույն միջոցն է հանրությանը ներկայացնելու հայկական գարեջրի լավագույն ավանդույթներն ու գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները։ Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» ծրագրում ամենասիրված ու ավարդականներից է։ Գարեջրի փառատոն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետի առաջին տեղակալի Կամո Արեյանի ուղեկցությամբ՝ Տարոն Մարգարյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել մասնակից ընկերությունների առաջարկներին, փառատոնի ընթացքին ու զրուցել քաղաքացիների հետ։ Փառատոնային երեկոն ուղեկցվել է համերգային շոու ծրագրով՝ երաժշտական բենդերի, դիջեյների ու պարային խմբերի մասնակցությամբ։ Այցելուներից շատերը նաև բազմաթիվ մրցույթների ու անակնկալների մասնակից են դարձել։ Մրցույթների հաղթողներն արժանացել են քաղաքապետարանի ու մասնակից ընկերությունների մրցանակներին։ «Երևանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին՝ Կարապի լճում, եզրափակիչ մեծ համերգով։

Նմանատիպ նյութեր