211652_close_icon
views-count12700 դիտում article-date 18:21 31-07-2014

Ավտոմեքենան՝ «Ջորին» հայտնվել է Ստալինյան ջրանցքում. վարորդին ու ուղևորին դուրս են բերել քաղաքացիները, ովքեր պնդում են, որ նման դեպքեր հաճախակի են լինում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից- Արարատի մարզ ճանապարհին կառուցված Ստալինյան ջրանցքում ավտոմեքենա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատը ջրանցքի հարևանությամբ գտնվող քաղաքացիները իրենց ուժերով ջրանցքում գլխիվայր շրջված ВАЗ 21011 մակնիշի 27 SU 613 համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդին և ուղևորին: Քիչ առաջ դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը 1 հոգու տեղափոխեց Էրեբունի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, քանի որ դեռևս պարզ չէ, թե վթարի փաստով ով է զբաղվելու: Ոստիկանների մի մասը պնդում է, որ վթարով պետք է զբաղվեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը, մի մասն էլ՝ ոստիկանության Մասիսի բաժնի քննչական բաժանմունքը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: Վթարի վայրում հավաքված քաղաքացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ տևական ժամանակ է ճանապարհի այս հատվածում բացակայում են պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշները, արտաքին լուսավորությունը, ինչն էլ երեկոյան ժամերին վտանգավորություն է իրենից ներկայացնում այս ճանապարհատվածը: Բնակիչները ասում էին նաև, որ նման վթար այս հատվածում մի քանի անգամ էլի է տեղի ունեցել, և մեքենաները հայտնվել են Ստալինյան ջրանցքում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր