211652_close_icon
views-count3661 դիտում article-date 16:31 31-07-2014

37-ամյա Հարությունը հյուրանոցում դանակի սպառնալիքով նախկին կնոջ նկատմամբ փորձել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

37-ամյա Հարություն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան Քաղաքի Նոր Արեշ 22/3 հասցեում գործող «G HOTEL» հյուրանոցային համալիրի թիվ 3 առանձնասենյակում ոգելից խմիչք օգտագործած վիճակում բռնություն գործադրելով և դանակի գործադրման սպառնալիքով իր նախկին կնոջ՝ Ա. Մելիքյանի կամքին հակառակ փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել վերջինիս նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը վարույթ է ընդունվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր