211652_close_icon
views-count1020 դիտում article-date 23:51 30-07-2014

Փոխհրաձգություն՝ Հյուսիսային Կարլոինայում․ զոհվել է 3 մարդ

ԱՄՆ֊ի Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ Ֆեյեթվիլ քաղաքի մերձակայքում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 3 ոստիկան վիրավոր է։ Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ նրանց տվյալների՝ միջադեպի պատճառը կենցաղային կոնֆլիկտն էր, ինչի հետ կապված դեպքի վայր ոստիկաններ են ժամանել։ Տեսնելով նրանց, վիճողներից մեկը կրակ է բացել, ինչի հետևանքով նա և ևս 2 տեղացիներ զոհվել են։ Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ նյութեր