211652_close_icon
views-count3342 դիտում article-date 17:38 29-07-2014

«Կիրովի» այգում կանացի հագուստներ հագած տղամարդ մարմնավաճառի ծառայությունից հրաժարված զինծառայողներին տուգանեցին

Արդեն տեղեկացրել էինք, որ 20-ամյա Մ. Կ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, համածառայող, շարքային Կ. Կ-ի հետ զորամասն ինքնակամ թողնելով` Երևան քաղաքի «Կիրովի» անվան զբոսայգու մուտքի մոտ հանդիպելով կանացի հագուստներ հագած համասեռամոլ Մերուժան Դավթյանին և համոզված լինելով, որ նա կին մարմնավաճառ է, վերջինիս հետ նույն այգում սեռական հարաբերություն ունենալու դիմաց պայմանավորվել և վճարել են 19.000 ՀՀ դրամ գումար: [b]SHAMSHYAN.com[/b]-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է զինծառայողներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրանց նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։ Դատավճիռը հրապարկվելուց հետո 1 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել:

Նմանատիպ նյութեր