211652_close_icon
views-count823 դիտում article-date 11:15 07-12-2024

Գևորգ Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի խորհրդի անդամների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2024 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները, պետական ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։

Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանը, կառավարության առաջնահերթություններին ու առկա հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել համապարփակ պարզաբանումներ։

Նմանատիպ նյութեր