211652_close_icon
views-count232 դիտում article-date 13:32 27-11-2026

ԱԺ–ից 9 հոգանոց պատվիրակություն կմեկնի Ստոկհոլմ

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, 4 օրով (նոյեմբերի 29–ից դեկտեմբերի 2–ը) պատվիրակություն կգործուղվի Ստոկհոլմ (Շվեդիա)՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Խորհրդարանական վերահսկողության ամրապնդումը. Արևելյան գործընկերության հեռանկարները և ԵԱՀԿ պրակտիկան» խորագրով համաժողովին մասնակցելու համար։

Պատվիրակության կազմում են՝

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը (ՔՊ),

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը (ՔՊ),

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը («Հայաստան» խմբակցություն),

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը (ՔՊ),

ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը (ՔՊ),

ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը (ՔՊ),

ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,

ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Հասրաթյանը, ինչպես նաև նույն բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր