211652_close_icon
views-count2210 դիտում article-date 17:06 05-12-2015

Հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Ստոկհոլմ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 5-ին, ժամը 01.20-ին, Ստոկհոլմ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1990 թ. ծնված Բորիս Ու.-ն, ով 2013 թ. մայիսի 23-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոցը՝ կալանք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր