2861 դիտում
13:12 10-02-2015
Ոստիկանություն բերման ենթարկվածների մոտ դիմակներ, գաղտնի փականով դանակ, ռետինե մահակ, պտուտակահան, լապտեր և կեղծ 100 դոլարանոցներ են հայտնաբերվել
Փետրվարի 9-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արման Ն.-ին և 1991 թ. ծնված Աշոտ Ա.-ին, իսկ ժամը 09.40-ին Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի մոտից` 1996 թ. ծնված Էլզա Մ.-ին և 1992 թ. ծնված Արտյոմ Դ.-ին` վերջինիս վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Արման Ն.-ի մոտից հայտնաբերվել է 11.7 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ, ռետինե սև բռնակով բացովի երկաթյա զսպանակավոր մահակ, ռետինե բռնակով` 38 սմ ընդհանուր երկարությամբ պտուտակահան, լապտեր, կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ, մեկ զույգ կենցաղային ռետինե ձեռնոց և 100 դոլար անվանական արժողության ակնհայտ կեղծ 3 թղթադրամ, իսկ Աշոտ Ա.-ի մոտից` կանացի սև զուգագուլպայից պատրաստված դիմակ և մեկ զույգ շինարարական ձեռնոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2956 դիտում
21:48 25-05-2015
Գաղտնի փականով դանակ և թմրամիջոց՝ ոստիկանություն բերման ենթարկվածի մոտից. տեսանյութ
1654 դիտում
14:21 17-04-2014
Կանեփանման զանգված և գաղտնի փականով դանակ
Այս բաժնից
727 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
589 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
943 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել