Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
Ալիևն իր ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Բաքվում ազատազրկման դատապարտված Ղարաբաղի նախկին ղեկավարներին՝ նրանց անվանելով «ռազմական հանցագործներ»։
«Նրանք ցանկանում էին տանկերով Բաքու հասնել, Բաքվում թեյ խմել։ Մեծամիտ հայտարարություններ էին անում, քանի որ որոշ ուժերի հովանավորությունն ունեին և կարծում էին, թե հավերժ կարող են շարունակել օկուպացիոն քաղաքականությունը։ Բայց մենք նրանց ցույց տվեցինք՝ ով ով է», - Ալիևի խոսքերն է փոխանցում պետական «Ազերթաջ» գործակալությունը։
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե նրանք «արժանի պատիժ են ստացել»։
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ է պահվում, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Բաքվի դատարաններում նրանցից մի քանիսը դատապարտվել են ցմահ, մյուսները՝ երկարատև ազատազրկման։ Դատավարություններն ընթացել են առանց միջազգային անկախ դիտորդների ներկայության, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները կասկածի տակ են դրել դրանց արդարությունը։