Ռոբերտ Փիլիպոսյանը՝ արագ շախմատի աշխարհի պատանիների չեմպիոն
Վրաստանի Բաթումի քաղաքում այսօր ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ մինչև 16 տարեկան շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և բելառուսցի Միխեյ Նավումանկայի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով աշխարհի չեմպիոն հռչակվեց մեր շախմատիստը:
Մինչև 12 տարեկանների խմբում Տիգրան Համբարձումյանը 8,5 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը, քանի որ վիետնամցի հրաշամանուկ Խուոնգ Դաուն 11 տուրում ընդամենը կես միավոր «նվիրեց» իր մրցակիցներին: Մեդալակիր շախմատիստները կպարգևատրվեն գավաթով, մեդալով և բջջային հեռախոսներով:
18-ամյա շախմատիստ Ալեքս Սահակյանը միայն լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալը զիջեց Մաքսիմ Ցարուկին: 16-ամյա շախմատիստուհի Մարիամ Խաչատրյանը 7 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նրանք կստանան միայն բջջային հեռախոս:
Վաղն առաջնությունում հանգստյան օր է հայտարարված, իսկ հունիսի 10-11-ին տեղի կունենա կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: