Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ը ու «Jeep Compass»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր, 42-ամյա Սարգիս Զ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարտին Յայլոյանը և Արմեն Մինասյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։