211652_close_icon
views-count17105 դիտում article-date 13:29 12-10-2014

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները նույն բաժնի քննիչներրի հետ համատեղ պարզել են առեղծվածային հանգամանքներում սպանված երիտասարդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այսօր` հոկտեմբերի 12-ին, ոստիկանության Քանաքեռ- Զեյթունի բաժնի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողների հետ պարզել են` երեկ Երևանում սպանված քաղաքացու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ սպանվածը` Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի 4-րդ շենքի 7-րդ բն. բնակիչ 24-ամյա Լևոն Բունիաթյանն էր: Ֆոտլրագրողի տեղեկություններով, դատաբժիշկը դիակի դիահերձման ժամանակ ծոծրակի միջից դուրս է բերել 9 մմ տրամաչափի գնդակ: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, հանցագործությունը լիարժեք բացահայտելու համար Երևան քաղաքի Ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանի կարգադրությամբ ստեղծվել են օպետատիվ խմբեր, ովքեր քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննիչների հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու համար: Ըստ ֆոտոլորագրողի, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում կազմված օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ունեն արդեն հանցագործության մասին և այն կատարողի վերաբերյալ օպերատիվ տվյալներ ու հիմա լայանածավալ աշխատանքներ են կատարում ապացույցների ձեռքբերման ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ` հոկտեմբերի 11-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ՀՀ Պն X զորամասի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ, տղամարդու դի կա: Նշված վայր էր ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Ջոն Ֆարխոյանի և վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Սարգիս Համբարձումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Ոստիկանությունը հայտնաբերել էր 25-30 տարեկան տղամարդու դի և, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, գլխի շրջանում կար հրազենային վնասվածք: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզում էին սպանվածի ինքնությունը: Ոստիկանությունն ուներ կասկածներ, որ սպանությունը տեղի է ունեցել մեկ այլ վայրում և հանցագործը կամ հանցագործները դին տեղափոխել էին նշված վայր: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր