211652_close_icon
views-count448 դիտում article-date 20:29 06-10-2026

Թուրքիա-Հունաստան լարվածությունը սրվում է Արևելյան Միջերկրականում

Արևելյան Միջերկրական ծովում էլեկտրական մալուխների անցկացումը սրել է լարվածությունը Թուրքիա-Հունաստան հարաբերություններում։

Հունաստանը հայտնել էր, որ պատրաստվում է վերսկսել ստորջրյա էլեկտրահաղորդման կապ նախագիծը, որով էլեկտրական մալուխները կանցնեն Միջերկրականի ստորջրյա հատվածով մինչև Կիպրոս, այնտեղից էլ Իսրայել։

Թուրքիան էլ հայտարարություն է տարածել ու նշել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 27-ն Էգեյան ծովի կենտրոնական հատվածում հինգ զորավարժություն տեղի կունենա։ Նշենք, որ Թուրքիան պնդում է, որ էլեկտրական մալուխի երթուղու վերաբերյալ Հունաստանի հետ համակարգումը անհրաժեշտ է և նախագծի մեկնարկից առաջ անհրաժեշտ է գրավոր համաձայնություն ձեռք բերել:

Դրան ի պատասխան Հունաստանը մերժել է այս պահանջը, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը, և ընդգծել, որ ոչ մի չարտոնված գործունեություն չի թույլատրվելու։

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր