5083 դիտում
09:39 27-11-2018
Ուկրաինա-ռուսական լարվածությունը սրվում է. Ուկրաինայում ռազմական դրություն է․ «Ամերիկայի ձայն»
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկուշաբթի օրը ռազմական դրություն է հայտարարել երկրում: Վաթսունօրյա ռազմական դրության մասին հրաման արձակվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի ուժերը նախորդ օրը գրավեցին ուկրաինական երեք նավեր և ձերբակալեցին այդ նավերի անձնակազմերի 23 անդամներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4674655.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ռուսական ուժերը Ռուսաստանին բռնակցված Ղրիմի թերակղզու մոտ կրակ էին արձակել ընդդեմ ուկրաինական նավերի, ինչի արդյունքում մի քանի նավաստիներ վիրավորվել են:
Ռուսաստանի անվտանգության ուժերը երկուշաբթի օրն առավոտյան հայտարարել են, որ ռուսական սահմանապահ նավերը Սև ծովում գրավել են ուկրաինական նավերը և զենքի ուժով ստիպել նրանց կանգնեցնել ընթացքը: Ռուսները պնդում են, որ այս քայլին են դիմել, քանի որ հրանոթային զենքերով զինված ուկրաինական երկու փոքր նավերը և բուքսիրային մեկ նավակ անօրինական եղանակով մուտք են գործել ջրային իր տարածքներ, փորձել իրականացնել անօրիանական գործողություններ, և անտեսել են ընթացքը դադարեցնելու իրենց հրահանգը:
Մինչև բախումը, ռուսական կործանիչներ ու ռազմական ուղղաթիռներ էին բերվել այստեղ: Ռուսական կողմը նաև նավթակիր նավի միջոցով փակել էր Կերչի կամուրջը:
Ռուսները հաղորդում են, որ մարմնական վնասվածքներ ստացած ուկրաինացի երեք նավաստիները ներկայումս ստանում են բուժօգնություն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբարությունների լարումից հետո ու արևելյան Ուկրաինայում ռուսամետ ուժերի կողմից շարունակվող շարժման պայմաններում այս նոր միջադեպը կարող է դառնալ կողմերի միջև ավելի խորը հակամարտության պատճառ:
Ուկրաինան հերքում է իր նավերի կողմից իրականացված ապօրինի գործողությունների մասին ռուսական կողմի մեղադրանքները: Այն Ռուսաստանի գործողություններն անվանում է ագրեսիա և խնդրում միջազգային հանրությանը միավորվել` Ռուսաստանին պատժելու համար:
Նմանատիպ նյութեր
8038 դիտում
09:45 08-03-2022
ԱՄՆ սկսել է տվյալներ հավաքել Ուկրաինայում ռուսական հնարավոր ռազմական հանցագործությունների մասին․ «Ամերիկայի ձայն»
1732 դիտում
09:37 13-05-2022
ՄԱԿ-ն կհետաքննի Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը