ԵՄ-Հունաստան դիմակայությունը սրվում է
Եվրամիության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե Հունաստանը հետագա օգնության դիմաց բարեփոխումների նոր առաջարկներ չներկայացնի, երկրին դեֆոլտ է սպառնում:
Երկուշաբթի եվրոյի գոտու ֆինանսների նախարարները Լյուքսեմբուրգում կորոշեն ինչպես վերահսկել այդ գործընթացը և ինչպես նվազագույնի հասցնել կողմերի կորուստները:
Նշենք, որ այդ օրը Բրյուսելում նախանշված է արտակարգ հանդիպում ` ընդհանուր արժույթով երկրների ղեկավարների մասնակցությամբ: